Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Գաբյանը հեղինակավոր «The Accolade Global Film Competition»-ից մրցանակ է ստացել

ԼԱՅՖ

Սերժ Գաբյանը «Skyraft Studio»-ից 2017թ. մայիսին ստացավ հեղինակավոր Award of Merit /«Պարգև նվաճումների համար» մրցանակը  The Accolade Global Film Competition/ Աքոլեյդ Գլոբալ կինո մրցույթից: Մրցանակը տրվեց Սերժ Գաբյանի դիտարժան կարճամետրաժ կինոնկարի համար`«Որտե՞ղ է երաժշտությունը» (Where Is Music), որը  նկարահանվել է 2016թ. Հայաստանում:«Որտե՞ղ է երաժշտությունը» ներկայացնում է նաև Սուրեն Թադևոսյանի բացառիկ աշխատանքը, Ռոման Կուպերմանի հեղինակային երաժշտությունը և տաղանդավոր ջութակահար Նունե Մելիքյանին` ֆիլմի առաջատար դերում:

«Իմ աշխատանքներից «Որտեղ է երաժշտությունը» թերևս այն մեկն է, որով իրոք ուզում եմ կիսվել ուրիշների հետ: Այն երաժշտության ոգու մասին է: Պատմություն մի՛ փնտրեք այնտեղ, ոչինչ չեք գտնի, եթե նայեք ավանդական տեսակետից: Փորձեք դիտել այնպես ինչպես երաժշտություն եք լսում, և այդ ժամանակ բազմաթիվ պատմություններ կտեսնեք» –   ասել է ռեժիսոր Սերժ Գաբյան:

Մեկ ամիս առաջ նույն ֆիլմը նաև ստացել նոմինացիա ևս ճանաչված «Feel The Reel» միջազգային փառատոնի շրջանակներում

 Accolade/ «Աքոյեյդ»  մրցույթը միջազգային ճանաչման հարթակ է տալիս կինո, հեռուստատեսային, վիդեոգրաֆիկ և նոր մեդիայի մասնագետներին, ովքեր վարպետության և ստեղծագործականության բացառիկ նվաճումներ են ցուցադրում, և նրանց ովքեր յուրահատուկ դիտարժան ՚՚զվարճանյութ՚՚ են ստեղծում, այսինքն ՙՙէնթերթեյնմենթ՚՚, իրենց գործով նպաստելով հիմնարար սոցիալական փոփոխություններին: Ներկայացված գործերը գնահատում են կինո և հեռուստատեսային արդյունաբերության մեջ բարձր որակավորում ունեցող մասնագետները: Accolade / «Աքոյեյդ»  մրցույթի և նրա վերջին հաղթողների մասին տեղեկություններ կարող եք ստանալ www.accoladecompetition.org. էջից

Accolade / «Աքոյեյդ»  կինոմրցույթում հաղթողը  (լինի ընկերություն թե կազմակերպություն) դասվում է` միջազգայնորեն մեծ հարգանք ու ճանաչում վայելող այս մրցույթի մյուս բարձրակարգ հաղթողների շարքին, որոնց թվին են պատկանում Օսկարի արժանացած Մալքոլմ Քլարկը իր The Lady in Number Six/ «Թիվ վեցի տիկինը» գործով, տաղանդաշատ Դեյվ Բոսերթը Դիսնեյից,  իր` The Tunes Behind The Toons/ «Պատկերների հնչյունները» դոկումենտալ ֆիլմով, հոլիվուդյան արդյունաբերության վետերան Ռոն Հովարդը  իր`  When You Find Me/ «Երբ գտնես ինձ» ֆիլմով և  Highwire Films Australia ավստրալական կինոարտադրությունը իր` մեծահամբավ  ABC TV  (2011) Twentysomething/ «Քսան-քանի տարեկան» հեռուստասերիալով:  Ահա թե ինչ է ասել Ռիք Փրիքետը, Accolade Global Film Competition-ի նախագահը, վերջին հաղթողների մասին. «Աքոլեյդի մրցանակները բնավ հեշտ չեն տրվում; Մրցույթին գործեր են ներկայացվում համայն աշխարհից, ինչպես հզոր, ճանաչված ընկերություններից, այնպես էլ գովելի նորելուկ տաղանդներից:  Աքոլեյդն օգնում է հաստատել վարպետության և ստեղծագործականության չափանիշներ: Դատավորները շատ գոհ էին այս տարի ներկայացված գործերի բացառաիկ բարձր որակից: Աքոլեյդի նպատակն է օգնել հաղթողներին նվաճել այն ճանաչումը, որին իրենք արժանի են»: 

Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ