Բռնությունների ալիքը Իսրայելում շարունակվում է. կան սպանվածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲռնությունների ալիքը, որ նկատվում է Իսրայելում վերջին օրերին, խիստ սրվել է այսօր, երբ երեք իսրայելցիներ սպանվել են, իսկ 20-ից ավելին՝ վրավորվել Երուսաղեմում և երկրի կենտրոնական մասերում կատարված հարձակումների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն։
Երեք իսրայելցիներ մահացել են, երբ երկու մարդ կրակ են բացել ատրճանակից և սկսել են կրակել ավտոբուսի ուղևորների վրա նախքան ոստիկանների կողմից ոչնչացվելը։
Մի քանի րոպե անց ևս երեք իսրայելցիներ մեքենայի տակ են ընկել, որից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել դանակով հարվածներ հասցնել վիրավորներին։ Հարձակում գործողը ձերբակալվել է։ Ըստ ոստիկանության տվյալների, երեք հարձակվողներն էլ եղել են Երուսաղեմի արևելյան մասում ապրող արաբներ։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



