Հունիսի 21-ը Յոգայի միջազգային օրն է
ՍՊՈՐՏ Յոգան 5000-ամյա ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը ծագել է Հնդկաստանում: Դրա նպատակն է վերափոխել մարմինն ու միտքը: Յոգան մարմնավորում է մտքի և մարմնի, մտածողության և արարքի, զսպվածության և իրագործման միասնությունը, այն ներդաշնակություն է մարդու և բնության միջև, առողջության և բարեկեցության ամբողջական մոտեցում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2014 թ. սեպտեմբերի 27-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ արեց հունիսի 21-ը ճանաչել որպես Յոգայի միջազգային օր: Իսկ 2014 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այդ օրը հռչակեց որպես Յոգայի միջազգային օր: Ընտրվել է հունիսի 21-ը, քանի որ դա ամառային արևադարձի օրն է` տարվա ամենաերկար օրը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



