Ադրբեջանում մայրը թունավորել է հնգամյա աղջկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Քուսարի շրջանի գյուղերից մեկում մայրը թունավորել է սեփական 5-ամյա երեխային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:
Հետաքննությունը պարզել է, որ մայրը՝ Լուիզա Սեյպուլաևան երեխայի կաթի բաժակի մեջ թույն է լցրել: Սեյպուլաևան խոստովանել է արարքը՝ ասելով, որ կաթը խառնել է միջատների դեմ նախատեսված միջոցի հետ ու տվել աղջկան:
Ոստիկանությունը ձերբակալել է մորը: Հետաքննությունը շարունակվում է:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



