Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները 8 մարզիկով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
ՍՊՈՐՏԸմբշամարտի ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` առաջնությունը կկայանա հունիսի 27-ից հուլիսի 2-ը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արսեն Հարությունյանը (55 կգ), Վարդգես Կարապետյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Արման Ավագյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (84 կգ), Սարգիս Հովսեփյանը (96 կգ), Հովհաննես Մաղաքյանը (120 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դորտմունդ կմեկնի հունիսի 25-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



