Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանը ներքին լուրջ խնդիրներից հասարակությանը շեղելու համար դիմում է սադրանքների սահմանին. ադրբեջանագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ներիշխանական ու տնտեսական լուրջ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար սահմանային հատվածում դիմում է սադրանքների: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանում ներքին խնդիրները մի քանի ուղղություններով են: Նախ` դրանք առկա են ներիշխանական հատվածում:

«Մայիսին տեղեկատվություն եղավ 42 լրտեսների ձերբակալման մասին: Մինչ այժմ որևէ տեսանելի, հրապարակային դատական գործընթաց չի եղել, ավելին, նրանցից 5-ն անհասկանալի պատճառներով մահացել են: Հասարակության տարբեր շրջաններում նշվում է, որ դա զինվորականության որոշակի խումբ մարդկանց դեմ ուղղված ակցիա է: Ի դեպ, խոսվում է, որ առաջիկայում Ադրբեջանի ներիշխանական կյանքում, հատկապես, անվտանգության, պաշտպանության ոլորտներում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա նշեց, որ նման կարդային փոփոխությունների արդեն ականատես եղել ենք, հատկապես երբ երկրի առաջին տիկինը դարձավ փոխնախագահ:

Ադրբեջանագետի խոսքով, Ալիևը սկսել է ազատվել հին գործիչներից, այն մարդկանցից, ովքեր համակարգում են ավելի քան 15 տարի: Մասնավորապես, պաշտոններից զրկվեցին Ադրբեջանի նախագահի պաշտպանական հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը և  անվտանգության հարցերով օգնական Մեհերամ Ալիևը:

 «Թե որքանով են այս գործիչները ոչ լոյալություն զգում, դժվարանում եմ ասել, սակայն ակնհայտ է, որ նախագահ Ալիևը փորձում է ազատվել` նրանցից որոշ սպառնալիք զգալով: Դրանով փորձում է իր ընտանիքի դիրքերն ամրապնդել»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Հաջորդ ոլորտը, որտեղ լուրջ խնդիրներ են առկա, տնտեսությունն է: Վերջերս Ադրբեջանի միջազգային բանկը սնանկ դարձավ, այժմ վերակառուցման քայլեր են իրականացվում: Տաթև Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանում տնտեսական իրավիճակը փրկելու համար 2015 թվականից սկսվել է շրջանառության մեջ դնել պետական նավթային հիմնադրամի գումարները, որոնք նախատեսված են ռազմավարական նշանակության իրավիճակներում գործածելու համար: Տարեց տարի հիմնադրամի պաշարները նվազում են: Եթե 2015-ին հիմնադրամի ընդհանուր գումարը կազմում է 37.1 մլրդ դոլար, ապա այժմ`33.6 մլրդ:

Այս ամենից բացի, հասարակության շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել «Ֆորմուլա 1»-ը Ադրբեջանում անցկացնելը: Երկրում սոցիալական խնդիրները սրվում են, իսկ Ադրբեջանի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում այդ միջոցառման անցկացման համար: Ալիևը, հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար գնում է սահմանային արկածախնդրության:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան