Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կառավարության ծրագրին շատ լուրջ վերաբերվել խորհուրդ չեմ տա. վերցրեք նախորդը, նախորդի նախորդը. այդ ամենն այնտեղ կա գրված. Վահագն Խաչատրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհում չկա այնպիսի երկիր, որ կառավարության ծրագրում գրի՝ երկիրը պետք է վտանգավոր լինի, քաղաքացին աղքատ լինի, բիզնեսը հովանավորչությամբ զարգանա և այլն: Ընդհանուր ընդունելի նորմեր են գրված, որևէ արտառոց բան չկա: Այսպիսի հայտարարություն է արել տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ խոսելով ՀՀ կառավարության ծրագրի մասին:  

Նրա կարծիքով՝ ՀՀ-ն այսօր այնպիսի օրհասական վիճակում է հայտնվել, որ շատ յուրահատուկ մոտեցումներ են պետք այս վիճակից դուրս գալու համար: Ըստ տնտեսագետի՝ նույնիսկ ծրագիրը կարող է լինել 1-2-3 էջանոց, հիմնական ուղղություններով, որոնք կարող են մեր կյանքում էական նշանակություն ունենալ՝ հատկապես վստահության առումով: Եթե մարդիկ վստահեն կառավարությանն ու իշխանությանը, այդքանը բավարար է, որ կյանքում որակական փոփոխություն լինի:

«Կարդացել եմ կառավարության ծրագիրը, բայց, հավատացեք, այդպես շատ լուրջ վերաբերվել այդ փաստաթղթին, խորհուրդ չեմ տա: Վերցրեք նախորդը, նախորդի նախորդը, դրա նախորդը, այդ ամենն այնտեղ կա գրված: Բայց ոչ ոք չի հետևել՝ դա կատարվել է, թե ոչ»,-նկատել է Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրում աղքատության թվի նվազեցմանը, ըստ որի՝  նախատեսվում է առնվազն 12 տոկոսային կետով նվազեցնել այն, տնտեսագետը նշել է. «Իրականում ՀՀ-ում այդպիսի խնդիր կա, բայց ինչի՞ պատճառով է մարդկանց 29.8 տոկոսը դարձել աղքատ, այդ քաղաքականությունը փոխվում է, չէ՞: Դա հետևանքն է նրա, որ մեզ մոտ փոքր ու միջին բիզնեսը, որպես այդպիսին, վերանում է, և հովանավորչություն ունի հատկապես խոշոր բիզնեսը»,-ասել է տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ մեզ մոտ միջին խավ ձևավորելու խնդիր դրված չէ, որովհետև դա քաղաքական խնդիր է: Ըստ նրա՝ աղքատությունը միշտ կլինի: Աղքատության վրա պետք է շեշտադրում չանել, պետք է մարդկանց հնարավորություն տալ գործարարությամբ զբաղվել:

«Հավատացնում եմ, մեթոդոլոգիական առումով հիմա ես կնստեմ, կհաշվարկեմ, 29.8 տոկոսը կդառնա 12 տոկոս կամ 10 տոկոս: Դա կախված է, թե ինչ չափանիշ եք դնում: Եկամուտների ինչ չափանիշ եք դնում, որից վերև կամ ներքև կհամարվի աղքատ: Նայած, թե այդ աղքատի սպառողական զամբյուղում ինչ է ներառվում: Կարող են մի ապրանքատեսակ մտցնել, որի գինը նվազել է, և աղքատների թիվը նվազել է»,-նշել է Վահագն Խաչատրյանը:

Նրան՝ որպես մասնագետի, աղքատությունն այդ 12 տոկոսային կետով իջեցնելը ոչինչ չի ասում: Տնտեսագետի խոսքով՝ դա գրված է նրա համար, որ ասեն, թե՝ տեսեք, ուշադրություն ենք դարձնում:

«Ինն ամիս առաջ թիվ չկար, հիմա մի 3-4 թիվ են վերցրել: Թվերն էլ շատ ճոխ չեն, երբ այլ բնագավառների հետ կապված կարելի էր թվեր գրել, օրինակ՝ Երևանի մետրոյի շինարարության հետ կապված թվեր: Կարող էին դեպի Դավիթաշեն, Աջափնյակ մետրոյի կայարաններ կառուցելու թվեր գրել, այսքան գումար դնենք, կառուցենք, սա ամենաիրատեսականն է, ես չգիտեմ, ինչու չեն գրել: Այդտեղ երևի իրենք անձնական շահեր չունեն դրա համար»,-ասել է Վահագն Խաչատրյանը:  

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան