Նա դատարան է եկել, երբ արդեն նիստը սկսված էր. Կայացել է Ջուսի և Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է երգչուհի Ջուսի եւ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի ամուսնալուծության երկրորդ դատական նիստը, որին երգչուհու ամուսինը ներկայացել է ուշացած եւ առանց փաստաթղթերի:
Life.panorama.am-ի հետ զրույցում Ջուսը նշեց, որ ամուսինը ուշացած է եկել եւ միայն մեկ րոպե մասնակցել դատական նիստին.
«Նա ներս մտավ ու շատ զայրացած ասաց՝ «Ես համաձայն եմ, մնացածը դու գիտես», որից հետո հեռացավ դահլիճից»,- նշեց Ջուսը՝ հայտնելով, որ մանրամասներին կարող ենք տեղեկանալ իր փաստաբանից:
Կապ հաստատելով երգչուհու փաստաբանի՝ Սերգեյ Ադիբեկյանի հետ, նա հայտնեց, որ վճիռը կկայանա հունիսի 26-ին.
«Վահագնը դատարան է եկել, երբ արդեն նիստը սկսված էր, նա եկավ մեկ վայրկյանով եւ կրկին առանց անձը հաստատող փաստաթղթի, ինչն էլ պատճառ դարձավ, որ դատարանը որոշում կայացրեց գործը քննել պատասխանող կողմի բացակայությամբ, որից հետո նշանակվեց վճռի հրապարակման օրը՝ հունիսի 26-ին, ժամը՝ 15:30-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



