Թուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ԶՈւ-ն նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Մեծ քանակությամբ տանկերը տեղափոխվել են Սիրիայի Աֆրին շրջանի հետ սահմանակից թուրքական Քիլիս նահանգ: Ի դեպ՝ սիրիական Աֆրինը ներկայում գտնվում է քրդական ուժերի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) 18 մարտիկ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



