ԿԱՀ-ում ցեղախմբերի միջեւ բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում բախումների հետեւանքով մոտ 100 մարդ է զոհվել։ Բրիայի քաղաքապետը հայտնել է, որ զոհերի քանակը կարող է աճել, քանի որ փողոցներում դեռ սպանվածների դիեր կան, հայտնում է Reuters-ը։
«Սինհուայի» տվյալներով, բախումները տեղի են ունեցել «Սելեկա» ու «Անտիբալակա» զինված խմբավորումների միջեւ։
«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության տվյալներով, եւս 43 տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ԿԱՀ կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները Հռոմում ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր։ Ըստ պայմանավորվածության, հակամարտության բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը՝ երկրի ամբողջ տարածքում, ինչն առաջին քայլը կդառնա երկարաժամկետ խաղաղության սահմանման ճանապարհին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



