Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Չինաստանի ներկայացուցիչները կբանակցեն Հյուսիսային Կորեայի հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնում ԱՄՆ-ի ու Չինաստանի ներկայացուցիչները կբանակցեն Հյուսիսային Կորեայի հարցով։ Բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը, Չինաստանի արտաքին քաղաքականության հարցերով պետական խորհրդական Յան Ցզեչին ու Ժողովրդական ազատագրական բանակի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Ֆան Ֆենխույը։
ԱՄՆ Պետդեպարտամենտում հայտնել են, որ կողմերը կկենտրոնանան Փհենյանի վրա ճնշումն ավելացնելու հնարավորությունների վրա, նաեւ կանդրադառնան ահաբեկչության դեմ պայքարին ու Հարավ- չինական ծովում իրավիճակին։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի հարցում Վաշինգտոնին օգնելուն ուղղված Պեկինի ջանքերն արդյունք չեն տվել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



