Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ ոստիկանապետը ոստիկանության զորքերի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրել է մի շարք զինծառայողների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության զորքերի կազմավորման հունիսի 21-ին լրացած 25-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հոբելյանական արարողություն, որի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարգևատրել է մի շարք զինծաքայողների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Քառորդ դար առաջ՝  երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը  պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում:

Հոբելյանական արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:

Հանդիսության մասնակիցները ծանոթացան զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը:

Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունն էր:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հանդիսությունն սկսվեց ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցով:

Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:

Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացան խրախուսանքների:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվեցին հանդիսավոր երթով, որին հաջորդեց պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը»:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ