ԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ առաջնորդներն ամենայն հավանականությամբ կորոշեն երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնել է Գերմանիայի կառավարության նախագահը անանունության պայմաններով։ «Ամենայն հավանականությամբ դրանք կերկարաձգվեն»,- ասել է նա ԵՄ գագաթնաժողովի նախօրեին, հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները սահմանափակում են ռուսական բանկային ոլորտի մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ ու արգելում է Ռուսաստանի հետ զենքի առեւտուրը, նաեւ էներգետիկայի հետ կապված սարքավորումների որոշ տեխնոլոգիաների վաճառքը։
Պատժամիջոցների ժամկետը պետք է սպառվի հուլիսի վերջին, բայց դիվանագետները ենթադրում են, որ դրանք կերկարաձգվեն եւս վեց ամսով՝ ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



