Պորտուգալիայում հրդեհներից տուժածների թիվը հասել է 204-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետևանքով տուժածների թիվը 157-ից հասել Է 204-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Publico թերթին:
Թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին ավելի քան 1200 հրշեջներ շարունակում է կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ: Բռնկումը, որն սկսվել է հունիսի 17-ի ցերեկը, մինչ այժմ չի հաջողվել լիովին տեղափակել:
Հրդեհի հետևանքով արդեն այրվել է մոտ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել է կայծակի հարվածի հետևանքով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



