ՀԴԲ-ում համարում են, որ Վիրջինիայում բեյսբոլի դաշտում կրակ բացած տղամարդն ահաբեկչության հետ կապ չուներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏղամարդը, որ Վիրջինիայում բեյսբոլի դաշտում հրաձգություն է սկսել, ահաբեկչության հետ կապ չի ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԴԲ-ի գործակալ Թիմ Սլաթերը, հայտնում է AP-ը։
Ջեյմս Թ․ Հոդգինսոնը, որը վիրավորել է 5 մարդու, այդ թվում Ներկայացուցիչների պալատում Հանրապետական մեծամասնության ղեկավարին, մենակ է գործել։ Նա մահացել է ստացած վիրավորումներից այդ նույն օրը։ ՀԴԲ-ում համարում են, որ տղամարդը ոչ մի կերպ կապակցված չի եղել ահաբեկչության հետ։ Հայտնում են, որ քննիչները ստուգում են Հոդգինսոնի գործունեությունը սոցցանցերում, հարցաքննում են նրա ընկերներին ու գործընկերներին։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



