Ֆրանսիայում շուրջ 2 տոննա թմրանյութ ափ է նետվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական ժանդարմերիայի աշխատակիցները շուրջ երկու տոննա կոկաին են հայտնաբերել երկրի հարավարևմտյան շրջանի` ատլանտյան ափերին գտնվող Միմիզան առողջարանային քաղաքում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները, մեծ քանակությամբ թմրանյութը հայտնաբերվել է երեքշաբթի Միմիզան քազաքի լողափին: Ընդհանուր առմամբ, այս գործով 11 մարդ է ձերբակալվել և կալանքի տակ առնվել:
Քննիչները պարզել են, որ մի խումբ մարդիկ փորձել են թմրանյութով լի բեռները դուրս բերել ծովից, սակայն չնայած նրանց ջանքերին` հոսանքը դրանք ափ է նետել:
Ոստիկանության տվյալներով` ձերբակալվածների թվում Հունաստանի քաղաքացիներ կան:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



