Եգիպտոսի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կարմիր ծովի 2 կղզին Սաուդյան Արաբիային փոխանցելու գործընթացը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի Սահմանդրական դատարանը չորեքշաբթի ժամանակավորապես կասեցրել է երկու կարմիրծովյան կղզի Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին դատական որոշումները:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ դատական որոշումների կատարումը կասեցվել է մինչև այն պահը, երբ կստուգվի դրանց համատեղելիությունը սահմանադրությանը:
Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը Էր-Ռիադի հետ համաձայնեցրել է Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին:
Ավելի վաղ եգիպտական կառավարությունից հայտնել էին, որ կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և որ դրանք Սաուդյան թագավորությանը փոխանցելով Եգիպտոսը տնտեսական շահույթ կունենա:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



