Համացանցի նոր հիթը. խանդոտ կատուն «ներխուժում է» տան նոր բնակչի բոլոր լուսանկարներում
ԼԱՅՖԽանդոտ փիսիկը բարկացած հայացքով հայտնվել է կադրում, երբ տիրուհին ցանկացել է լուսանկարել իրենց տան նոր բնակչին` Մոխրոտիկ անունով կատվին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարը Twitter-ում ավելի քան 200 000 «լայք» է հավաքել և 74 000 անգամ վերահրապարակվել է:
Հաղորդվում է, որ լուսանկարը հրապարակել է Մեդիսոն Էլիսը, ով ապագա անասնաբույժ է: Մոխորտիկին նա գտել է փողոցում, երբ քիչ էր մնում մեքենայով հարվածեր կենդանուն:
Նա փորձել է լուսանկարել նոր տուն բերած կատվին, երբ վերջինիս ուտելիք էր տվել, սակայն Հիսուս անունով կատուն խանգարել է տիրուհուն` հայտնվելով կադրում բավականին դժգոհ դեմքի արտահայտությամբ:
Սոցցանցի այլ օգտատերեր սկսել են իրենց ընտանի կենդանիների նմանատիպ լուսանկարները հրապարակել գրառման տակ:




1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



