«Նուբարաշեն» ՔԿ-ի դատապարտյալի մոտ հայտնաբերվել են դեղահաբեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



