Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ–ն, այնուամենայնիվ, լուսանցք է թողնում երկխոսության համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիական ինքնաթիռի խոցման հնարավոր հետևանքներն, այնուամենայնիվ, զգուշության առիթ են տվել ամերիկյան իսթեբլիշմենթին: Երեկ FoxNews–ը հաղորդեց, թե Ռուսաստանը Հմեյմիմի իր ռազմաբազա է ներկրել երրորդ սերնդի ևս երկու հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա–50Ու ինքնաթիռներ, որոնք այժմ մշտական հսկողություն են սահմանում Սիրիայի երկնքում՝ հետախուզելով և, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով կոորդինացնել ռուսական հարվածային և կործանիչ ավիացիայի օպերացիաները՝ դրանց համար հրամանատարային կետեր դառնալով:
 
Հզորագույն այս ինքնաթիռը, որ ստացել է նաև Սերգեյ Աթայանց անվանումը՝ ի պատիվ այս դասի ինքնաթիռների նախագծման գործում մեծ ավանդ ունեցող հայազգի ավիանախագծողի, դեռ ապրիլից էր գործի դրվել՝ ապահովելով Սիրիայի կառավարական ուժերի առաջընթացը Դեյր–Էզ–Զորի շրջանում: Այժմ, փաստորեն, դրանց կարիքն ավելի է զգացվել, և սա նույնպես կարելի է ԱՄՆ–ին ուղղված ռուսական ցցուն պատասխան դիտարկել: Ավելին՝ Սիրիայի ռազմական գերատեսչությունը երեկ հետաքրքիր կադրեր հրապարակեց Թալիլի արգելոցը ԴԱԻՇ–ից ազատագրելու գործողություններից, որոնցում հստակ երևում էին օդից նրանց ուղեկցող ռուսական կործանիչները, և ներկայացվեց, թե նրանք կոորդինացվում են հենց վերոնշյալ ինքնաթիռի շնորհիվ: Ինչ վերաբերում է անմիջապես Թալիլին՝ պատգամը պարզ է. հաջորդ թիրախն, ուրեմն, Հոմսի Էս–Սուխնա քաղաքն է, որը ջիհադիստների՝ այս շրջանի ամենախոշոր հենակետն է:
 
Ինչպես երևում է՝ հենց այս զարգացումներով էր պայմանավորված ոչ միայն կոալիցիայի ինքնաթիռների դիսլոկացիան, այսինքն՝ ավելի անվտանգ վայր տեղափոխելու որոշումը, այլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զարմանալի քայլը, որով երեկ դադարեցվեց անցած շաբաթ Սենատում ընդամենը երկու ձայնով դեմ քվեարկված՝ Ռուսաստանի և Իրանի դեմ շրջափակումների նոր նախագծի քննարկումը: Պալատն այս օրինագիծը հակասահմանադրական ճանաչեց՝ նոր հիմնավորումներ խնդրելով, և եթե դրանք չգտնվեն, հնարավոր է, ռուս–ամերիկյան երկխոսությունն ինչ–որ առումով կայանա, և սիրիական ինքնաթիռի և անօդաչուի խոցումից հետո ամենուրեք տիրաժավորվող տագնապալի կանխատեսումները չիրականանան:
 
Ի դեպ, NBC TV–ին, վկայակոչելով իսրայելական հետախուզական մարմիններին, պարզել է, որ խոցված անօդաչուն ոչ թե իրանական ծագման, այլ հենց իրանական է եղել: Իբր՝ դրանք տեղակայված են Աթ–Թանֆի ամերիկյան ռազմաբազայից ոչ հեռու տարածքում տեղակայված և բոլորովին վերջերս ձևավորված իրանական բազայում, որտեղ անմիջապես իրանցի օպերատորներն են ղեկավարում հետախուզական ու հարվածային գործառույթներով օժտված Շահադ անօդաչու սարքերը...
 
 
Գոհար Սիմոնյան
Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութ«Ամեն ինչի վերջը» վեպի հեղինակ 81-ամյա Մայքլ Ջոն Հարիսոնը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին՝ չնայած իմպիչմենտին Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»«Իսրայելը պաշտպանված է». Թրամփը՝ Իրանի մասին ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան