Արդարադատության նախարարությունն ԱԺ կներկայացնի քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է ԱԺ–ի քննարկմանը ներկայացնել քրեական և քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքեր: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ունեցած արտահերթ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց դատական–իրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունները: Նա նկատեց, որ դատական վեճերը վերջին շրջանում ավելացել են, ինչը նշանակում է, որ բարձրացել է դատարանների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը:
Խոսելով քրեակատարողական ոլորտի մասին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այստեղ խնդիրները շատ են, որոնք կարգավորելու համար հետևողական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել: Նախարարն առաջնահերթ լուծման խնդիր է համարում նախկին դատապարտյալների համար աշխատատեղերի ապահովումը:
Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերաինտեգրումն է հասարակությանը՝ ընդգծելով, որ պրոբացիոն ծառայությունը կարևոր դեր է ունենալու ոլորտում նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու հարցում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



