Մթերքներ, որոնք պետք է արգելել երեխաներին ուտել
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մթերքների ցանկը, որոնք պետք է արգելել երեխաներին ուտել.
Երեխայի առողջ սնունդը շատ կարևոր է նրա հետագա զարգացման և առողջության համար: Շատ ծնողներ կերակրում են իրենց երեխաներին մթերքներով, որոնք ցանկալի չէ ներառել երեխաների սննդակարգում: Նման արգելված սննդի շարքին են դասվում պահածոները, կիսաֆաբրիկատները, մայոնեզը, նրբերշիկը, պանրիկները, երշիկը, չափից շատ քաղցրավենիքը, սառեցրած բանջարեղենը, կետչուպը, կարտոֆիլային չիպսերը և այլ մթերքներ:

Ցավալի է նշել, որ շատ ընտանիքներում նման սնունդը համարվում է ամենօրյա սննդակարգի մաս և օգտագործում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը:

Սննդաբաններն ու մանկաբույժները համատեղ կազմել են մթերքների ցուցակ , որից պետք է հեռու պահել երեխաներին: Եվ եթե մինչև 3 տարեկանը երեխան չհամտեսի այդ մթերքները, հետագայում հավանականությունը մեծ է, որ նա չի ունենա սննդային կախվածություն դրանցից որևէ մեկից:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



