Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երբ տեսա Մասիս սարը, սկսեցի ձայնով լացել». Շպռոտի այցը Հայաստան եւ ամենանվիրական երազանքը

ԼԱՅՖ

«Երբ տեսա Մասիս սարը, ձայնով սկսեցի լացել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց օրերս ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Շպռոտը՝ Անի Թովմասյանը:

Երգչուհին չէր եղել Հայրենիքում յոթ տարի, եւ, իր խոսքով, երբեք չէր պատկերացնի, որ այսքան կկարոտի Երեւանը.

«Երբ մենք մտանք Հայաստան, եւ ինքնաթիռից գիտեի, որ արդեն Հայաստանի սահմանում ենք, ու տեսա Մասիս սարը, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի բարձր ձայնով լացել: Գիտեք, ես ամեն օր տեսել եմ Մասիս սարը իմ պատուհանից ու յոթ տարի չէի տեսել այդ գեղեցիկ տեսարանը: Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս, չեմ հատավում, որ Երեւանում եմ: Մայրիկս եւ քույրիկս փուչիկներով եկել էին օդանավակայան՝ ինձ դիմավորելու, փաթաթվեցինք, լացեցինք, բայց դա, իհարկե, ուրախության արցունքներ էին: Անբացատրելի ապրումներ ունեցա»,-ասաց Շպռոտը՝ նշելով, որ երբ մեկնում էր Միացյալ Նահանգներ, չէր պատկերացնում, որ այդքան երկար ժամանակ չի կարողանա վերադառնալ.

«Երբեք չեմ պատկերացրել, որ կունենամ կարոտ, մենակություն...  Ես չեմ իմացել, թե ինչ է մենակությունը, մինչեւ մենակ չապրեցի»:

Ճիշտ է՝ Անին ԱՄՆ քաղաքացիություն չի ստացել, բայց երկիրն իրեն հնարավորություն է տվել տեղաշարժվելու, եւ նա այսուհետ հաճախ կկարողանա գալ Հայաստան: Այս անգամ նա 20 օրով է եկել, Հայաստանից կմեկնի հուլիսի 10-ին, իսկ մինչ այդ՝ վայելում է մայրիկի, քույրիկի եւ ընկերների ներկայությունը: Ամենաառաջին վայրն, ուր նա այցելել է, Հյուսիսային պողոտան է. ընկերների հետ զբոսնել են, ընթրել: Երգչուհին շեշտեց՝ կարոտել էր նաեւ հայկական ուտեստների համն ու հոտը.

«Մամաս տեսակ-տեսակ համով բաներ էր պատրաստել, յոթ տարի չէի կերել: Մեզ մոտ ամեն ինչը շատ համեղ է, հիշողություններս վերադարձան: Մնք երջանիկ ենք, որ նման ջուր ունենք, որ կարող ենք ուղղակի ծորակը բացենք, խմենք, իսկ ԱՄՆ-ում դու չես կարող նման բան անել, ջուրը գնում ենք խանութից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ փոփոխություններ է նկատել քաղաքում, Շպռոտը պատասխանեց, որ մի փոքր դրական տեղաշարժ է տեսնում երթեւեկության մեջ. «Երեւանը շատ սիրուն է, մարդաշատ: Լոս Անջելեսում 22:00-ից հետո մարդ չես տեսնի փողոցում, որովհետեւ բոլորը աշխատանքից հոգնած գալիս են, քնում: Գիտեք՝ մեզ մոտ սերը շատ է: Երբ շատ ապահով ես, սերը մի տեսակ մարում է, իսկ երբ ինչ-որ բանի կարիք ունես, ջիգյարը շատ է: Ես ոչ թե ուզում եմ, որ մերոնք ապահովված չլինեն, այլ որ այդ ջիգյարը չպակասի»:

Շպռոի խոսքով՝ ինքը Հայաստանում ֆինանսապես ավելի ապահովված է եղել, վայելել է հանդիսատեսի սերը, երգել է, հաղորդումներ վարել ու դրա համար լավ վարձատրվել. այդ դեպքում՝ ի՞նչն է պահում նրան ԱՄՆ-ում.

«Այնտեղ շատ ավելի դժվար է կյանքը, բայց՝ ավելի ապահով: Դու գիտես, որ եթե քեզ նեղացրեցին, 5 րոպե անց կստանաս պաշպանություն՝ պետությունից: Արդարությունն այնտեղ ապահովված է: Ամեն ինչ շատ հեշտացված է, նույնիսկ հոսանքի գումարը վճարելը: Եթե համեմատում ես աշխատավարձդ եւ հոսանքի գումարը, դու հասկանում ես, որ քո ստացած աշխատավարձով ունես հնարավորություն վճարելու, իսկ այստեղ այլ է: Հատկապես՝ թոշակառուների հարցում: Այստեղ նրանք գնահատված չեն, ինչն ինձ համար շատ ցավալի է»:

Խոսելով ԱՄՆ-ում կարիերայի մասին, Շպռոտն ընդգծեց, որ հիմա ավելի շատ մտածում է կայուն եկամուտ եւ աշխատանք ունենալու մասին. «Առաջ ունեի ամբիցիաներ, որ համաշխարհային բեմեր դուրս գամ, բայց հասկացա, որ տարիքս արդեն այն չէ եւ անիմաստ է այս տարիքում նման բան անել: Ես այն մարդկանցից եմ, որն ապրում է ներկայով: Կուզեմ՝ ավելի կայուն եւ ֆինանսապես լավ աշխատանք ունենամ, որ կարողանամ գոնե մի քիչ հանգստանալ: 4-5 տարի է՝ չեմ մեկնել հանգստի»,-նշեց երգչուհին:

Մեզ հետ զրույցում երգչուհին կիսվեց նաեւ իր ամենանվիրական երազանքով.

«Շատ, շատ կուզեմ ընտանիք, երեխա ունենամ, որովհետեւ ժամը ժամից անցել է :)) Երբեք չէի պատկերացնի, որ դա ինձ համար խնդիր կլինի, բայց իրականում ես եմ մեղավոր: Մինչեւ 30 տարեկանս չէի պատկերացնում, որ կունենամ ընտանիք, երեխա, մտածում էի՝ աշխատաք, կարիերա, բայց հիմա զգում եմ, որ երեխա ունենալու ժամանակն է»:

Ի դեպ, Հայաստանում Շպռոտին նվիրված երեկոներ կլինեն, որին նա կմասնակցի: Երգչուհին ցանկանում է նաեւ գնալ Դիլիջան, եթե ժամանակը բավականեցնի:

Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա Սողոմոնյան