Ադրբեջանցի մեկ այլ լրագրող ևս ձերբակալվել է Վրաստանի սահմանը հատելիս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը՝ փոխանցելով լրագրողի փաստաբան Ջավիդ Ռզազադեի խոսքը: Փաստաբանի հայտնած տեղեկության համաձայն՝ լրագրող Մահմուդովին հայտնել են, որ Ադրբեջանի ոստիկանությունն իր նկատմամբ հետախուզություն է հայտարարել:
«Ոստիկանները եկան սահմանային անցակետ և Մահմուդովին տեղափոխեցին Ղազախի ոստիկանական բաժանմունք: Ես արդեն մի քանի ժամ է սպասում եմ բաժանմունքի առջև, սակայն ոչ մի տեղեկություն չունեմ նրա մասին, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս անգամ կառույցի դռանը մոտենալ»,- նշել է լրագրողի փաստաբանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



