Մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ՀՀ Նախագահը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա. ՈՒՂԻՂ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլի նախագահությամբ հունիսի 22-ին Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանում մասնակից առաջնորդները. ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն արդեն ժամանել է գագաթնաժողովի անցկացման վայր:
Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
ԵԺԿ գագաթնաժողովին ԵՄ անդամ երկրներից մասնակցում են նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Խորվաթիայի, Իռլանդիայի ղեկավարները:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



