Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի Քաշաթաղի շրջանում ողջ գիշեր պայքարել են հրդեհների դեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հադրութի տարածաշրջանում հունիսի 13-ին բռնկված հրդեհը, տարածվելով դեպի Քաշաթաղի շրջանի Թովմասարի տարածք, մեծ վտանգ է ներկայացրել արդեն հասունացած ցանքատարածքների համար: Ինչպես «Արցախպրես»-ին Թովմասարից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբն անմիջապես արձագանքել է:

Թովմասարի, Կովսականի սարահարթերում գործող հակահրդեհային հենակետերից հրդեհի վայր են շտապել հրշեջ-փրկարարական 3 մարտական հաշվարկ: Շրջվարչակազմի ղեկավար, հակահրդեհային շտաբի պետ Սուրեն Խաչատրյանի հրահանգով հրդեհի վայր են հասել նաեւ տարածքի համայնքների բնակիչները: Ողջ գիշեր պայքարելուց հետո լուսաբացին հաջողվել է մարել հրդեհը, որը տարածվել էր մի քանի հարյուր հեկտարի վրա:

Տարածք է մեկնել նաեւ հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով շտապ խորհրդակցություն է հրավիրել պատասխանատուների հետ: Արդյունքում որոշվել է տեղերում ավելացնել անվտանգության գոտիները՝ հերկելով նոր տարածքներ: Գործադիր իշխանության ղեկավարը հրահանգել է մինչեւ բերքահավաքի ավարտը ժամանակավոր արգելել այլ մեքենաների մուտքը Թովմասար: Նա Իշխանաձորում հանդիպել է համայնքներից եկած կամավորների հետ, կարեւորել, որ հյուսիսային թեւի համայնքներն էլ են մասնակցում հակահրդեհային շտաբի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը հորդորել է բոլորին մասնակցել շտաբի աշխատանքներին` նշելով, որ այս տարին բերքատվության համար բացառիկ է, եւ պետք է անել հնարավորը հացահատիկն անկորուստ ամբարելու համար:

Տեղում են նաեւ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:             

«Շատ մեծ դժվարությամբ պայքարել ենք կրակի դեմ եւ թույլ չենք տվել, որ այն հասնի ցանքատարածքներ»,- ասաց ԱԻՊԾ տնօրեն Արթուր  Հարությունյանը՝  հավելելով, որ բացի ցանքատարածքներից, կրակը սպառնում էր նաեւ Արաքսավան եւ Եղեգն բնակավայրերին: Ա. Հարությունյանը նշեց նաեւ, որ այս ընթացքում հրդեհներ են բռնկվել նաեւ հանրապետության այլ շրջաններում, որոնք բարեբախտաբար ցանքատարածքներին քիչ են վնասել:   

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել