Թուրքիայում ասորիների համայնքին պատկանող բազմաթիվ եկեղեցական կառույցներ անօրինաբար փոխանցվել են Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում ասորիների համայնքին պատկանող բազմաթիվ եկեղեցական կառույցներ անօրինաբար փոխանցվել են Թուրքիայի կրոնական հարցերով վարչությանը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Ասորական համայքնից անօրինաբար խլված կառույցների թիվը հասնում է 30-ի, դրանց մեծ մասը գտնվում են Մարդին նահանգում:
Հայտնի է, որ ասորիները պատրաստվում են դատարանում բողոքարկել որոշումը:
Բռնագրավված շինությունների կազմում է նաև Մոր Գաբրիել ասորական վանքը, որը համարվում է Մարդինի խորհրդանիշերից մեկը:
Մոր Գաբրիելը կառուցված է 4-րդ դարում և համարվում է ասորական մշակույթի պահպանված եզակի պատմական նմուշներից մեկը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



