Դեսպանը Հռոմում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ ձեռքբերումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը հունիսի 22-ին մասնակցել է Հռոմի 5-րդ եվրասիական սեմինարին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի ձեռքբերումները և առկա հնարավորությունները: Նշվեց, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ օգտվելով ԵՄ հետ արտոնյալ առևտրային ռեժիմի հնարավորությունից, կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ և ԵԱՏՄ երկրների միջև:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաև ԵԱՏՄ կոլեգիայի անդամ նախարարներ, դիվանագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ»:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



