«էսօր առավոտն եմ թրաշվել». Մկոյի հումորային «պատասխանը»՝ վարչապետին
ԼԱՅՖՄկրտիչ Արզումանյանը (Մկո) զվարճալի գրառում է կատարել Instagram-ում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած հայտարարությանը:
Հումորիստը լուսանկար է հրապարակել «Քայլ ձիով» ֆիլից, որտեղ տաքսու վարորդի կերպարով է, եւ գրել.

«էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ, անդրադառնալով օդանավակայանի տաքսու վարորդներին, հայտարարել էր.
«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին... Ուղղակի չի կարելի, որ մեր երկիրը նման կերպ մարդկանց դիմավորի։ 20-30 հազար դրամի դիմաց բերում են Երեւանյան լճի մոտ եւ ասում՝ սա Սեւանն է...»:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



