Երեւանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում կայուն : «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի քաշը հասել է 1 կգ 300 գրամի: «Փոքրիկն արդեն ինքնուրույն սնվում է: Հաջորդ շաբաթ նրան եւ մայրիկին կտեղափոխենք պաթոլոգիայի բաժին»,-տեղեկացրին բուժկենտրոնից:
Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող մյուս աղջկա վիճակը եւս կայուն է: Նա արդեն կշռում է 1 կգ. 550 գրամ: «Փոքրիկը հավանաբար դեռ երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, մինչեւ մի քիչ էլ քաշ հավաքի»,-տեղեկացրին կենտրոնից:
«Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



