Մերկել․ ԵՄ զարգացումը պետք է առաջնայնություն դառնա բրեքսիթի մասին բանակցային գործընթացում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ի ու ԵՄ-ի 27 անդամների զարգացումը պետք է առաջնայնություն դառնա բրեքսիթի մասին բանակցություններում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է DW-ն։
Նա նշել է դրական տրամադրվածությունը, որով Բրյուսելն ու Լոնդոնը սկսել են քննարկել ընթացակարգը;։ «Սակայն ուշադրության կենտրոնում պետք է լինի ԵՄ 27 անդամ երկրների ապագան»,- հայտնել է Մերկելը։ Այդ խնդիրն անվանելով առաջնային, Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Բրյուսելը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տնտեսական աճն ու սոցիալական բարեկեցությունը նկատելի լինեն ԵՄ յուրաքանչյուր բնակչի համար։ Ընդ որում պետք է քննարկվեն նաեւ աշխատատեղերի, պաշտպանական քաղաքականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



