Միլանի հարձակվող. Չեմ պատրաստվում լքել ակումբը
ՍՊՈՐՏԻտալական «Միլանի» հարձակվող Կառլոս Բական, ում ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիքթաշը», հայտարարել է, որ մտադիր չէ լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Ես երջանիկ եմ «Միլանում»: Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ, որի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Միանալու եմ թիմին հուլիսի 5-ին»,- Բակայի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:
Հիշցնենք, որ ավարտված մրցաշրջանում կոլումբացի հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման, դարձել 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



