Հարավային Կորեան բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել. Yonhap
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարավային Կորեան գործողության փոքր շառավղով սեփական մշակման «Հյոնմու-2» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ Է կատարել, որը կարող Է թիրախներ խոցել մինչեւ 800 կիլոմետր հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է Yonhap գործակալությունը:
«Դա կլինի սպառազինությունների մեր համակարգի հանգուցային բաղադրիչը Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում»,- գործակալությունը մեջբերել Է նախագահական վարչակազմի ներկայացուցչի խոսքը:
Փորձարկումներն իրականացվել են Սեուլից 200 կմ հեռավորության վրա գտնվող զինափորձարանում, դրանս ներկա Է եղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը: Սա վերջին ժամանակներս արդեն չորրորդ նման արձակումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



