Հակաքաղցկեղային հզոր միջոց
ԼԱՅՖԱմերիկացի գիտնականները 2 մլն դոլլար գրանտ են ստացել կրծքի քաղցկեղը սպանող միջոցի մշակման համար: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, նրանց աշխատանքի հիմքում ընկած է սովորական կերակրի սոդան:

Տվյալ փուլում կրծողների վրա կատարված փորձերն ապացուցել են, որ սոդան կարող է փոքրացնել ուռուցքի ծավալը, հակազդելով կաթնաթթվին, որի կուտակումը ձևավորվում է ըստ քաղցկեղի տարածման չափի:
Կերակրի սոդայի լուծույթ խմելով մարդը կարող է մարմնում փոխել pH-ի մակարդակը, որը հնարավորություն կտա բարձրացնել հակաքաղցկեղային միջոցների արդյունավետությունը:

Իհարկե, այստեղ կան սահմանափակումներ. սոդայի չափից ավել օգտագործումը կարող է երիկամներում և միզապարկում առաջացնել թունավորում: Պետք է ասել, որ սոդայի լուծույթը բժշկության մեջ վաղուց է օգտագործվում: Սովորաբար այն օգտագործում են որպես ողողելու հակասեպտիկ և այրոցքի ժամանակ ավելորդ թթվաայնությունը չեզոքացնող միջոց:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



