Արայիկ Խանդոյանի մոտ արգելված իր է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊարեկապահակային ծառայության գրավման գործով մեղադրվող Արայիկ Խանդոյանը հունիսի 21-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվելուց առաջ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրա մոտից հայտնաբերվել է գումար, որը ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի խախտում է: Արգելված իրը առգրավվել է:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 21-ին տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ժամանակ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառել է սանկցիա` 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



