Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել Է սառնախցիկում:
Ոստիկանությունը քննարկում Է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել Է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել Է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված Է ճանաչվել 79 մարդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



