Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույցում նախանշել է «Թուրքական հոսք»-ի կառուցման վերջնաժամկետը
ՔԱՂԱՔԱԿԱՆՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը գտնվել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեջ ներգրավված խողովակադիր նավի վրա:
Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես նշել է մյուս երկրների համեմատ փոխգործակցության ավելի բարձր մակարդակը ՌԴ և Թուրքիայի միջև՝ հիշեցնելով, որ 2016 թվականին ստորագրվել է համաձայնագիր «Թուրքական հոսք»-ի կառուցման մասին, իսկ ներկայում արդեն սկսվել են աշխատանքները գազատարի խորջրյա հատվածի անցկացման համար:
Պուտինն ընդգծել է, որ մյուս տարի պետք է լինի առաջին, իսկ 2019 թվականի վերջին՝ գազատարի երկրորդ գիծը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



