Ջեյ Լոն ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը
ԼԱՅՖՋեյ Լոն Instagram-ի իր էջում ցույց է տվել ինտենսիվ մարզումների եւ սննդակարգերի արդյունքը։ Երգչուհին լուսանկար է հրապարակել, որտեղ ի ցույց է դնում մարզված փորը։

«Աուուու»,-մակագրել է լուսանկարը Լոպեսը։
Ըստ երեւույթին, երգչուհու մարզված մարմինը տպավորել է ոչ միայն մեզ, այլեւ նրա զուգընկերոջը՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին, որը հայտարարել էր Լոպեսի հետ հարաբերությունների լրջության մասին։

«Այստեղ ամեն ինչ պարզ է՝ եթե ցանկանում եք միասին լինել, միասին եք։ Երկուսս էլ Նյու Յորքից ենք, մեր երեխաները լավ ընկերներ են, երկուսիս 40 տարեկանն էլ ոչ վաղ անցյալում լրացել է, երկուսս էլ ունենք լատինաամերիկյան արմատներ եւ սիրում ենք վայելել կյանքը։ Նա ամենահիասքանչ, խելացի ու վառ կանանցից մեկն է, ում ես երբեւէ հանդիպել եմ իմ կյանքում», - ասել է Ալեքսը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



