Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգի անցնելու քաղաքականություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունը որդեգրել է ֆինանսական միջազգային համակարգին անցնելու քաղաքականություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Դա հնարավորություն կընձեռի նույնականացնել հաշվետվողականության ձևերը, ինչպես նաև դրանք հասանելի և ընկալելի դարձնել միջազգային հարթակներում»,- ԱՆ ենթակայության պետական կազմակերպությունների հաշվապահների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։

ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Անի Հարությունյանը մանրամասնել է նպատակին հասնելու քայլերը։ Այդ ճանապարհին հաշվապահների գիտելիքների ստուգման և վերապատրաստման ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ենթակայության պետական 30 կազմակերպության գլխավոր հաշվապահները, ցանկության դեպքում նաև այլ հաշվապահներ, կանցնեն գիտելիքների նախնական ստուգում։ Թեստավորման արդյունքում գերազանց միավոր հավաքած հաշվապահները կազատվեն վերապատրաստման պարտավորությունից:

Անի Հարությունյանն ընդգծել է, որ անցողիկ միավոր հավաքած մասնակիցների ուսուցումն, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առանձին, փոքր խմբերով` պայմանավորված մասնակիցների գիտելիքների մակարդակով։

Դասընթացներին կուսուցանեն միջազգային որակավորում ունեցող դասախոսները։

Ծրագրի մասնակիցները կհզորացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները հետևյալ ուղղություններով՝ ֆինանսական և կառավարչական հաշվառման հիմնական տարրեր, Աշխատանքային օրենսգիրք, 100% պետական մասնակցությամբ կազմակերպություններում հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ, շահաբաժինների հաշվարկ, Ֆինանսական հաշվառման միջազգային ստանդարտներ։

Բանախոսի խոսքով նշված թեմաների իմացությունը խիստ կարևոր է հաշվապահական հաշվառման պահանջվող մակարդակն ապահովելու համար։

Ընդ որում, դասընթացների համար վճարը պետք է կատարեն կազմակերպությունները։

Աշխատանքին զուգընթաց երկամսյա դասընթացներին կհաջորդի գիտելիքների վերջնական ստուգումը։

Վերապատրաստումը հաջողությամբ անցնողները կստանան համապատասխան հավաստագիր։

«Մեր նպատակն է բարձրացնել ձեր գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը, որպեսզի վստահ լինենք, որ միջազգային հարթակում կարող եք նույն լեզվով խոսել»,-ասել է Անի Հարությունյանը։

 

Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը