Մոսկվայում ձերբակալել են օրենքով գող Տկաչ Նյագանսկուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏկաչ Նյագանսկի մականունով օրենքով գողը ձերբակալվել է Մոսկվայում, հայտնում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը։ Մոսկվայի քրեական հեռախուզության վարչության աշխատակիցները տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքային ռեգիոնի տարածքում թաքնվում է դաշնային հետախուզության մեջ գտնվող՝ Նյագան քաղաքի 38-ամյա բնակիչը՝ այսպես կոչված օրենքով գո Տկաչ Նյագանսկին։
Քրեական հեղինակությանը ձերբակալել են Վարշավյան մայրուղու ռեստորաններից մեկում՝ Ռոսգվարդիայի ծառայողների աջակցությամբ։
Տկաչ Նյագանսկու իսկական անունը Անդրեյ Տկաչենկո է։ Նա «Ֆայտեր» հանցախմբի առաջնորդ է ու մտերիմ է եղել օրենքով գող Հանսի հետո էլ Զյատկայի հետ։
Տկաչենկոն իր գողական կարգավիճակը 2013-ին է ստացել, երբ մտերմացել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի կլանի հետ։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



