Բելառուսում ընկել է անտառային հրդեհների դիտարկում իրականացնող օդանավը. կա 2 զոհ (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Բելառուսում անտառների պաշտպանությամբ զբաղվող ավիացիոն ձեռնարկությանը պատկանող Իլ-103 ինքնաթիռն անտառային հրդեհների դիտարկում իրականացնելու ժամանակ վթարվել և ընկել է, գրում է vz.ru-ն։
Այս մասին հայտարարել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։
«Կեսօրից հետո անտառային հրդեհների հայտնաբերման նպատակով թռիչք իրականացնող Bellesavia օդանավն ընկել է՝ Բրեստի օդանավակայանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու»,-ասվում է ԱԻՆ-ի հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկու մարդ զոհվել է՝ օդաչուն և ավագ օդաչու-դիտորդը։
Վթարի պատճառները պարզելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Դիտորդական առաջադրանքներ կատարող այլ օդանավերի թռիչքները ժամանակավորապես կասեցվել են։







1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



