Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը
ԼԱՅՖԱմերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի ժամացույցը՝ վճարելով 379 500 դոլար՝ տեղեկացնում է TMZ-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին:
Լրատվամիջոցը նշում է, որ Քիմը գերադասում է չբարձրաձայնել հայտնի Cartire բրենդի ժամացույցի ձեռք բերման մասին՝ զգուշանալով 2016թ. Փարիզում իր հետ պատահած կողոպուտի դեպքի կրկնությունից:
Նշվում է, որ այդ թանկարժեք ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել իր քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից: Այդ ժամացույցով մի քանի լուսանկար ունի Ժակլինը:


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



