Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նա անփոխարինելի մարդ ու արվեստագետ էր. Ռ. Բաբայանի հիշողությունները` Ռուբեն Գևորգյանցի մասին

ԼԱՅՖ

Երեկ` հունիսի 23-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը (Կեւորկով):

Ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ Ռուբեն Գեւորգյանցի մահը մեծ կորուստ էր հայկական կինոարվեստի համար:

Երեւանի Տիկնիկյաին թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Ռուբեն Բաբայանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր ցավակցությունը հայտնեց Ռուբեն Գեւորգյանցի հարզատներին եւ առհասարակ ողջ հայությանը:

«Ռուբեն Գեւորգյանցին վաղուց եմ ճանաչում, նրա հետ անձնական շատ լավ հարաբերություններ ունեիք: Նա փայլուն անձնավորություն էր եւ իր մտահորիզոնով, եւ կազմակերպչական ջիղով, եւ իր վերաբերումքով մարդկանց հանդեպ: Իր ղեկավարած միության անդամների հանդեպ նա շատ սրտացավ ու ուշադիր էր, սա փաստում եմ, քանի որ այդ ոլորտում աշխատել են մայրս, քույրս եւ քրոջս ամուսինը: Ռուբեն Գեւորգյանցի մահը մեծ կորուստ էր, որովհետեւ նա իր հետ տարավ նաեւ որոշակի աշխարհ: Նա անփոխարինելի մարդ ու արվեստագետ էր: Իհարկե, նրա փոխարեն ուրիշ մարդիկ կգան, ուրիշ ֆիլմեր կնկարահանվեն, ուրիշները կղեկավարեն իր միությունը, բայց այն խարիզման, որ ուներ Ռուբեն Գեւորգյանցը, այլեւս չի լինի: Նա տիեզերական աշխարհի մարդ էր` յուրաքանչյուր պարագայում հայ մնալու կարողությամբ»,- նշեց Ռ. Բաբայանը:

Ռուբեն Գեւորգյանցը երկար ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ: Մեր զրուցակցի խոսքով` նա երբեք չի տրտնջացել ու չի բողոքել.

«Նա այնքան դրական էր տրամադրված կյանքի հանդեպ, երբեք չէր դժգոհում, չնայած պատկերացնել կարելի է, թե այդ ծանր հիվանդությունը ինչպես կարող էր ազդել նրա վրա: Նա սեփական խնդիրները երբեք չէր դարձնում ուրիշների հոգս, ինչը եւս մեծ մարդու կարեւոր հատկանիշ է: Նա առանց տրտնջալու կրում էր այն ծանր խաչը, որն իրեն էր տրված: Ինձ համար նրա մահը մեծ կորուստ էր, ես այն տարիքում եմ, որ մարդիկ, երբ հեռանում են կյանքից, կարծես թե իմ կյանքի շատ կարեւոր մի մասն էլ է հեռանում: Քչերը գիտեն, որ շուրջ տասը տարի առաջ Ռուբեն Գեւորգյանցը կլինիկական մահ տարավ, որից հետո նկարահանեց «Հրաշագործի աշունը» ֆիլմը` նվիրված իտալացի գրող Տոնինո Գուերային: Ֆիլմի հիմքում ընկած է այն գաղափարը, որ արվեստը հակադրվում է մահին ու հաղթում է նրան: Կարծում եմ` սա հրաժեշտի ֆիլմ էր»,- նկատեց բեմադրիչը:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում