Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտեսագետը Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը կայունացումից դեպի զարգացման տանող է համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը հավակնոտ է. այն կայունացման քաղաքականությունից դեպի զարգացման տանող ծրագիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը: Նա որպես ծրագրի թիրախներ առաձնացրեց ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճը, առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի 25 տոկոսով բարձրացումը մինչև 75 հազար դրամ, աղքատության մակարդակի մինչև 18 տոկոս իջեցումը: Նրա խոսքով` ամենակարևոր նշաձողերից մեկը արտահանման և ՀՆԱ-ի հարաբերակցության 40 տոկոսի աճի ապահովումն է, որն ըստ տնտեսագետի, շատ բարձր ցուցանիշ է:

«Տնտեսական ակտիվության հինգ տոկոս աճն այս պահին համարում եմ իրատեսական: Այս տարվա 3,2 տոկոսը բավականաչափ լարված ցուցանիշ է, սակայն 5 ամիսների ցուցանիշներից դատելով իրականանալի է: Ներկայումս երկարաժամկետ գործոններից արտաքին պարտքը դուրս է եկել կայունության տիրույթից և աշխատում է տնտեսական աճի դեմ: Մակրոտնտեսագետների մոտ կան այդպիսի ուսումնասիրություններ, որ եթե երկրի արտաքին պարտքը գերազանցում է 35-36 տոկոսի սահմանագիծը` դժվարություններ  է ստեղծում տնտեսական աճի համար: Եվ բարձր տնտեսական աճի տիրույթում կարող է խնդիրներ ստեղծել: Հավանաբար, ծրագրի կազմման ժամանակ հաշվի է առնվել նաև այս գործոնը»,-ասաց Մարգարյանը` հավելելով, որ ներկայումս ՀՆԱ-ի և արտահանման հարաբերակցությունը չի հասնում 20 տոկոսի և եթե հաշվի առնենք այդ երկու ցուցանիշների առաջիկա դինամիկան` կառավարությունը շատ լուրջ ջանքեր պետք է գործադրի և վարի նոր արդյունաբերականացման քաղաքականություն:

Տնտեսագետի դիտարկմամբ` 5 տարվա ընթացքում 40 տոկոս արտահանման ցուցանիշի հասնելու համար հարկավոր է փոխել տնտեսական մոդելը: Մարգարյանի խոսքով` մեր տնտեսությունը հիմնված է սպառողական մոդելի վրա, որտեղ հիմնական ներդրողը եղել է պետությունը, իսկ ներկայումս այդ հնարավորությունները շատ սահմանափակ են: «Մասնավոր տրանսֆերտները գրեթե կրկնակի նվազել են և հանքարդյունաբերական ոլորտը գնային առումով բավականին խնդրահարույց վիճակում է: Ներդրումային առումով բավականին ռիկսային է մեր պետությունը: Այս հինգ ամիսների ընթացքում ցուցանիշներ կան, որ մոտ 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացել: Իսկ 840 մլն դոլարի ներդրումների կանխատեսումները, իմ կարծիքով, իրատեսական են»,- ասաց տնտեսագետը` կարծիք հայտնելով, որ նման գործոններով հնարավոր կլինի ապահովել արտահանման ծավալների աճը: 

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան