Որդին ավտոտնակում հայտնաբերել էր հանգուցյալ հոր զինամթերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մալաթիայի բաժնում 1978 թ. ծնված Հրաչյա Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ ավտոտնակում զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Անդրանիկի փողոցի 90 շենքի դիմաց գտնվող, Հրաչյա Պ.-ին պատկանող ավտոտնակի նկուղից հայտնաբերել է կարճեցված փողով, 16 մմ տրամաչափի ողորկափող հրացան՝ քանդված վիճակում, եւ 5.45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:
Ըստ Հրաչյա Պ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ հորը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



