Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռաֆայել Երանոսյանը պատմել է՝ ում էր ուղղված իր հուզիչ գրառումը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Չեմ կարող ասել ինչքան, բայց արդեն երկար ժամանակ կա մի բան, որ ամուր բետոնի պես կանգնել է կոկորդիս, ուզում եմ հազալ, գոռալ բարձր, բայց երազների նման ձայնս կոկորդիցս դուրս չի գալիս: Թուլանում եմ, փորձում եմ ելք գտնել: Արցունքներս ավելանում են օր-օրի: Ինքս ինձ համոզում եմ, որ դրանք երջանկության արցունքներ են, բայց չեն կարող այդքան երկար լինել արցունքներս հենց երջանկության համար… հիմա, երբ նորից մենակ եմ իմ երազների հետ ու իմ աշխարհի մեջ, կարող եմ բարձրաձայնել…….. հաաաաաա, ես կարոտել եմ քեզ…»:

Երեկ դերասան Ռաֆայել Երանոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել էր ահա այս գրառումը, ինչը շատերին՝ հատկապես դերասանի երկրպագուներին,  մտածելու եւ անհանգստանալու առիթ տվեց, քանի որ գրառման բովանդակությունից հասկանալի է դառնում, որ դերասանին ինչ-որ մի բան չափից շատ է հուզել: Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Ռաֆայել Երանոսյանի հետ՝ պարզելու, թե ո՞ւմ էր ուղղված իր այդքան հուզիչ գրառումը: Մեզ հետ զրույցում դերասանը միեւնույն հոգեվիճակով պատասխանեց.

«Եթե որեւէ բան գրառում եմ իմ էջում, դա ինչ-որ մեկին չի մատնանշվում, եթե, իհարկե, խոսքն իմ մամայի մասին չէ: Այս գրառման հիմքում ներսումս կուտակված անասելի կարոտն էր, ես անչափ կարոտել եմ մանկությունս, ընկերներիս, հիշողություններս, այն մեկին, ում ես փնտրում եմ ու ուզում եմ ասել, որ ես սիրում եմ, մորս, ով ինձ հետ չէ այլեւս, հորս, ով տանը հիմա սպասում է ինձ…ամեն ինչի նկատմամբ կարոտ եմ զգում, որը մի տեսակ կոկորդիս է կանգնել: Եվ երեկ էլ այս զգացողություններից դրդված չգիտեի ում հետ կիսվել եւ որոշեցի կիսվել հենց համացանցում՝ բոլորի հետ: Այնպես որ սա ինչ-որ մեկին մատնանշված չէր, այս գրառման մեջ բոլորը կային»:

Մեր այն նկատառմանը, որ դերասանը կարծես տխուր է, Ռաֆայել Երանոսյանը նկատեց. «Մեջս կարոտ կա անգամ ապագայի եւ ներկայի նկատմամաբ, սա զգացողություն է, որը հիմա մի փոքր տանջում է ինձ, բայց հուսամ կհաղթահարեմ: Այս հոգեվիճակս ոչ թե տխրություն է, այլ մի վիճակ, որը բառերով նկարագրել չեմ կարողանում: Հիմա կարծես ես մենակ լինեմ ինքս ինձ հետ, պետք է պայքարեմ ինքս իմ հետ, ոչ մեկին ոչ պետք է պատմեմ, ոչ պետք է օգնություն խնդրեմ, ես ինքս պետք է պայքարեմ, այս իմաստով մի տեսակ տխրություն կա, բայց ես տխուր չեմ, ես ուրախ եմ, Փառք Աստծո, գործերս շատ լավ են, ես ապրում եմ շատ լավ երկրում, որտեղ ապրում են իմ ընկերները, իմ հարազատները, իմ աշխատանքը, այստեղ ես կայացել եմ:  Ես չեմ կարող այս երկիրը չսիրել, չեմ կարող թողնել ու գնալ, չէ որ այս երկիրը նաեւ իմ հոր երկիրն է, իմ մայրն է այստեղ թաղված, ես սիրում եմ իմ երկիրը: Իրականում ես շատ ուրախ մարդ եմ, այսօրվա վիճակս ուղղակի ներսումս կուտակված ինչ-որ երեւույթ է, որը կարող է բոլորի հետ լինել, արդյունքում սկսում ես ինքդ քեզ հետ կռիվ անել, պայքարել ինքդ քո դեմ ու գտնել ճիշտ եւ հեշտ լուծումներ, այնպես որ ամեն ինչ շատ լավ է, ես շատ ուրախ եմ, որովհետեւ այսօր արթնացել եմ եւ սիրում եմ աշունը»:

Իսկ հարցին, թե արդյոք Ռաֆայել Երանոսյանը դեռ չի գտել նրան, ում կասի սպասված՝ «Ես սիրում եմ քեզ» խոսքերը, դերասանը նշեց. «Այդ մեկը, երբ լինի իմ կյանքում, ես կկիսվեմ բոլորի հետ, հիմա դեռ կարոտում եմ նրան, ով ապագայում պետք է լինի իմ կինը»:

 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում