Ֆրանսիացի լրագրողը մահացել է Մոսուլում վիրավորվելուց հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիացի լրագրող Վերոնիկ Ռոբերը մահացել է Մոսուլ քաղաքում պայթյունի հետեւանքով ստացած վնացվածքների արդյունքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Ռոբերը մահացել է Փարիզում գտնվող զինվորական հոսպիտալում, որտեղ նա տեղափոխվել էր Բաղդադում արված վիրահատությունից հետո: Լրագրողն աշխատում էր France Televisions-ում:
Պայթյունը, որի արդյունքում մահացել են նաեւ Ռոբերի գործընկեր Ստեֆան Վիլնեւն ու քուրդ լրագրող Բախտիար Ադդադը, որոտացել է հունիսի 19-ին Մոսուլում: Պայթյունի հետևանքով վիրավորվել էր նաեւ ֆրանսիացի լրագրող Սամուել Ֆորեն:
Ռոբերը լուսաբանում էր զինվորական հակամարտությունները Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրաքում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



