Մուայթայ. 4 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալ Բաթումիից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Բաթումի քաղաքում կայացել է «Sea cup» միջազգային առաջնությունը, որին մասնակցել է Հայաստանի Մուայթայի ֆեդերացիան՝ 14 մարզիկներով:
Մարզիկները հաջող մրցելույթների շնորհիվ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Մարզիկներից չորսը պարգևատրվել են ոսկե, երկուսը՝ արծաթե, իսկ երեքը՝ բրոնզե մեդալներով,- տեղեկացնում է Մուայթայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները:
Հայաստանի մուայթայի ֆեդերացիան շարունակում է ջանքեր գործադրել հայ մարզիկներին արտասահմանյան մրցաշարերին մասնակցելու հնարավորություններ ընձեռելու համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



