Թուրքիայում դպրոցական դասագրքերից հանել են Դարվինի էվոլյուցիայի տեսությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրք պաշտոնյաների կարծիքով` Չարլզ Դարվինի «հակասական» տեսությունը «չափազանց բարդ է հասկանալու համար», այդ իսկ պատճառով որոշվել է հանել այն 9-րդ դասարանի համար նախատեսված դասագրքից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, թուրքական կառավարության որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացրել սոցցանցերում:
«Դա կեղծավորություն և մոլեռանդություն է: Ինչպե՞ս են նրանք կենսաբանություն դասավանդելու, ինչպե՞ս նրանք պատմելու գիտության մասին»: Նման մտքեր են ասվում համացանցում բացված էջում, որտեղ քննարկվում է իշխանությունների որոշումը:
«Էվոլյուցիայի տեսությունը ժամանակակից գիտության ասպարեզում կարևորագույն տեսություններից մեկն է, և ուղղակի անհավատալի է, որն հակասական են անվանել», - գրել է օգտատերերից մեկը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



