Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի կենտրոնական մասում, այսօր՝ հունիսի 25-ի առավոտյան, 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07.02-ին, երկրաշարժի օջախը գտնվել է Նագանո պրեֆեկտուրայում, հողի մակերեւույթից շատ քիչ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Ցնցումները զգացվել են 25 պրեֆեկտուրաներում, այդ թվում Իսիկավա, Գիֆու, Տոյամա, Կիոտո, Օսակա, Հյոգո, Սիձուոկա եւ այլ պրեֆեկտուրայում։ Տոկիոյում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ մեկ բալ։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



